Ավարտվել է 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված հրաձգության մրցումները, որին մասնակցում էր հայաստանյան 9 բուհ:
ՀՊՄՀ-ի թիմում ընդգրկված ուսանողներ Հովհաննես Գուսիկյանը, Պարույր Գալստյանը և Անուշ Նալբանդյանը թիմային պայքարում զբաղեցրին 4-րդ, իսկ անհատական մրցման մեջ Հովհաննես Գուսիկյանը՝ 3-րդ պատվավոր հորիզոնականը:
Մանկավարժական համալսարանի սպորտային հաջողությունների շարքին ավելացավ օրերս բուհի աղջիկների ֆուտբոլի հավաքականի հաղթանակը: Հոկտեմբերին կայանալիք 17-րդ մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումներին ընդառաջ թիմը 19:1 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի թիմի նկատմամբ: