Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ-ի) բուհական թանգարանների և հավաքածուների միջազգային կոմիտեն /ՅՈՒՄԱԿ/ համալսարանական թանգարանների համար անցկացնում է մրցանակաբաշխություն, որի նպատակն է ակտիվացնել բուհական թանգարանների գործունեությունը, նրանց զարգացման ու առաջխաղացման նոր հնարավորություններ ընձեռել:
2016 թվականին անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցեց նաև Մանկավարժական համալսարանի պատմության թանգարանը` ներկայացնելով նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ ստեղծված ծրագրերը, դրանց արդյունքներն ու կիրառման արդյունավետությունը:
Մրցանակային տեղեր զբաղեցրին Սինգապուրի ազգային թանգարանը՝ «Նախապատրաստական սենյակ. այն ինչ հնարավոր է կամ անհնարին, որ պատահի» և Մանչեստերի համալսարանը՝ «Ուսումնառություն Մանչեստերի թանգարանում» ծրագրերով:
Մյուս ութ մասնակիցները, այդ թվում՝ ՀՊՄՀ-ի թանգարանը հանդես եկան նորարարական գաղափարներով և գործին իրենց նվիրվածությամբ:
ԻԿՕՄ ՅՈՒՄԱԿ-ը բարձր գնահատեց թանգարանների մասնակցությունն ու ներդրումը ոլորտի զարգացման գործում՝ վստահեցնելով, որ այն կնպաստի ներկայացված ծրագրերի և գաղափարների զարգացմանն ու տարածմանը: