ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը բուհի ֆակուլտետների հետ համատեղ մասնակցեցին օրերս «Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա» (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառմանը:
Ձեռնարկը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը՝ կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրի շրջանակներում: Աշխատանքային տոնավաճառի ընթացքում ներկայացվեցին շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաները (JOB LAB) և թափուր աշխատատեղերը:
ՀՊՄՀ-ի ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու սեմինարներին, ներկայանալ գործատուին, տեղեկանալ իրենց մասնագիտության գծով կազմակերպությունների կողմից թափուր աշխատատեղերին, ներկայացված պահանջներին: