Հոկտեմբերի 4-7-ը Արցախի պետական համալսարանի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ կայացավ երկօրյա ուսանողական միջազգային գիտաժողով` նվիրված ԼՂՀ-ի հռչակման 25-րդ տարեդարձին:
Գիտաժողովին մասնակցում էին նաև ՀՊՄՀ-ի ուսանողներ Միշա Թադևոսյանը (ԿՀՍ ֆակուլտետ), Անահիտ Հովակիմյանը (ՍԿ ֆակուլտետ) և Գեղամա Խուդավերդյանը (Պատմություն և իրավագիտություն ֆակուլտետ):
Նախքան գիտաժողովի մեկնարկը, մասնակից պատվիրակությունները բարձրաստիճան հյուրերի և ԱրՊՀ ղեկավարության գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ խոնարհելով ԱրՊՀ-ի զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Գիտաժողովի մասնակիցներին, որոնք ԼՂՀ-ի և ՀՀ-ի գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ էին, ողջունեցին ԼՂՀ-ի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳՍ-ի փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ-ի ռեկտոր Մանուշ Մինասյանը:
Լիագումար նիստին հաջորդեց մասնաճյուղերի աշխատանքը, որտեղ ելույթներով հանդես եկան նաև ՀՊՄՀ-ի ուսանողները:
Իրենց զեկույցներում ուսանողներն անդրադարձան ՀՀ-ում հանրակրթական դպրոցներում ներառական կրթության հիմնախնդիրներին, մանկավարժական մի շարք իրավաիճակների փուլային լուծումներին, պատմական հերոսների կենսագրության հետաքրքիր հանգամանքերի վերլուծությանը։
Մասնախմբերի աշխատանքի ավարտից հետո կազմակերպեց ճանաչողական այց Ստեփանակերտ:
Գիտաժողովի երկրորդ օրը ուսանողները հանդիպեցին Արցախի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 9 ներառական դպրոցի մասնագիտական անձնակազմին, ծանոթանացան դպրոցում ներառական կրթության իրականացման գործընթացին:
Գիտաժողովի փակման ընթացքում բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ աչքի ընկած աշխատանքների հեղինակներին, որոնց թվում էր նաև Մանկավարժություն և հոգեբանություն մասնախմբում ելույթ ունեցած ՀՊՄՀ- ի Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Միշա Թադևոսյանը, նաև «Արցախի բանահյուսությունը» խորհրդանշական գիրքը:
Գիտաժողովի փակման արարողությունից հետո մասնակիցների համար կազմակերպվեց էքսկուրսիա Տիգրանակերտի պատմամշակութային արգելոց: