Վերջերս Երևանի «Գևորգ Բուդաղյան» արվեստի կենտրոնում անցկացվեց «Մոցարտ» միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցում էին Երևանի և մարզերի տարբեր դպրոցների աշակերտներ, ուսանողներ և շրջանավարտներ Մանկավարժական համալսարանից և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած երաժիշտ-կատարողներ:
Միջազգային մրցույթին Մանկավարժական համալսարանից մասնակցել և 1-ին մրցանակի են արժանացել Գործիքային կատարողականության բաժնի երեք ուսանող՝ Ազատ Ասլանյանը, Ալբերտ Մարգարյանը և Սերյոժա Երիցյանը:
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է ուսանողներին, մաղթում ստեղծագործական նոր նվաճումներ և հաջողություններ: