ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 25- 29-ն անցկացվեց վոլեյբոլի աղջիկների միջբուհական խաղեր:
Միջբուհական խաղերին մասնակցում էր բուհական 7 թիմ՝ 2 ենթախմբով:
Մանկավարժական համալսարանի աղջիկների թիմը ենթախմբում հաղթեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմերին, իսկ կիսաեզրափակչում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ հնարավորություն ստանալով ուժերը փորձել 1-ին տեղի համար պայքարում:
Մրցելով Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թիմի հետ՝ ՀՊՄՀ-ի վոլեյբոլի աղջիկների հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի հանդեպ և զբաղեցրեց մրցանակային և պատվավոր 1-ին տեղը:
Մանկավարժական համալսարանը շնորհավորում է վոլեյբոլի աղջիկների թիմին հերթական ձեռքբերման համար և մաղթում նոր նվաճումներ և գավաթներ: