ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն` «Erasmus+ MODEST» ծրագրի գործընկեր համալսարան
03.05.2019
ՀՊՄՀ-ն` «Erasmus+ MODEST» ծրագրի գործընկեր համալսարան

Երևանի պետական համալսարանը հյուրընկալել էր «Erasmus+ MODEST» ծրագրի համակարգող՝ Լատվիայի համալսարանից ժամանած խմբին:

Հանդիպմանը ներկա էր «Erasmus+» ծրագրի հայաստանյան գրասենյակի, Լատվիայի համալսարանի, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի, Երևանի Պետական Համալսարանի և Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: 

Հայաստանյան բուհերից ծրագրում ընդգրկված են Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ն, ԵՊՀ-ն և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Գործընկերներ երկրներից ներգրավված են Ռուսատանը, Բելառուսը, Ֆինլանդիան, Լեհաստանը և Միացյալ Թագավորությունը:

Հայաստանում «Erasmus+» ծրագրի համակարգող Լանա Կառլովան ընդգծեծ ծրագրի կարևորությունը՝ նշելով այն հանգամանքը, որ ծրագիրը նպատակ ունի զարգացնելու և մոդերնիզացնելու դոկտորական կրթությունն ու բարելավելու դասավանդման մեթոդները:

Աշխատանքային պլանի և ժամանակացույցի ներկայացման ժամանակ ծրագրի համակարգող Ինգա Սկենդերեն պատասխանեց ծրագրի վերաբերյալ հարցերին և կարևորեց հատկապես ՀՊՄՀ-ի դերը ծրագրում՝ որպես հետազոտական մեթոդաբանության մշակման և փորձարկման պատասխանատու: Ծրագրի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվելու ոչ միայն ուսանողների, այլև բուհի կողմից ներկայացված ծրագրի ղեկավարների ու պատասխանատուների հետ:

Աշխատանքային օրվա ընթացքում գործընկերները հյուրընկալվեցին նաև Մանկավարժական համալսարանում, որտեղ հանդիպեցին շախմատի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ և ծանոթացան ՀՊՄՀ-ի ընդհանուր կառուցվածքի և առաքելության հետ:

Նշենք, որ ծրագրի գործնական աշխատանքները կշարունակվեն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում: