ՀՊՄՀ-ն կանցկացնի նախապատրաստական դասընթացներ
03.09.2025
ՀՊՄՀ Դիմորդների ներգրավման բաժինը կազմակերպում է երկարաժամետ (ութամսյա) նախապատրաստական դասընթացներ։
Դասընթացների ուսման վարձը 200. 000 դրամ է (պարարվեստը՝ 300․000 դրամ)։ Օտարերկրյա դիմորդների համար բոլոր մասնագիտությունների գծով ուսման վարձը 500․000 դրամ է։ Դասընթացներն անցկացվում են բուհի բոլոր մասնագիտությունների համար նախատեսված ընդունելության առարկայական ծրագրերով՝ առկա և հեռակա կրթական համակարգեր դիմողների համար:
Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 1-ը։ Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմել՝ Խանջյան 5, 109 սենյակ (1-րդ հարկ), հեռ․՝ (010) 59-70-69:
























