ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի Արգենտինայի Արվեստների պետական համալսարանի հետ
15.04.2022
ՀՊՄՀ-ն կհամագործակցի Արգենտինայի Արվեստների պետական համալսարանի հետ

Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը և Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանն այցելեցին Արգենտինայի արվեստների պետական համալսարան:

Հովհաննես Վիրաբյանն ու Կարեն Գևորգյանը հանդիպում ունեցան Ժողովրդական արվեստների ֆակուլտետի դեկան Վիկտոր Ջիուստոյի հետ։ 

Հանդիպմանը ստորագրվեց Մտադրությունների մասին նամակ` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի և Արգենտինայի Արվեստների պետական համալսարանի Ժողովրդական արվեստների ֆակուլտետների միջև: 

Հանդիպմանը հաջորդեց Կարեն Գևորգյանի տեսական և գործնական դասախոսությունը՝ Արվեստների պետական համալսարանի ուսանողների համար: