ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնի նախաձեռնությամբ բուհում անցկացվեց ավանդական դարձած հերթական միջբուհական գիտաժողովը: Գիտաժողովի նյութերն արդեն իսկ հրատարակվել են ժողովածուով։
Արդեն 14-րդ անգամ անցկացվող գիտաժողովին մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ Հայաստանի մի շարք բուհերից: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սրբուհի Լուլուկյանը:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ինչպես ՀՄՊՀ-ն, այնպես էլ Բրյուսովի անվան պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը ներկայացնող ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Գիտաժողովի ուշադրության կենտրոնում էին գրականագիտության, միջգրական կապերի և գեղարվեստական թարգմանության հիմնախնդիրները:
Նշենք, որ գիտաժողովի զեկույցները կամփոփվեն գիտական նյութերի հերթական ժողովածուում, որը օգտակար և կիրառելի կլինի դասավանդողների, ասպիրանտների, ուսանողների և ժամանակակից գրաքննադատության նվաճումներով հետաքրքրվածների համար։