ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում է ՈԱԱԿ անկախ փորձագիտական խումբը
04.12.2023
ՀՊՄՀ-ում է ՈԱԱԿ անկախ փորձագիտական խումբը

Այսօր Մանկավարժական համալսարանում էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) անկախ փորձագիտական խումբը։

Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում խումբն իրականացրեց դասալսումներ, որոնք կշարունակվեն առաջիկա օրերին ևս։

Դեկտեմբերի 11-14-ն անկախ փորձագիտական խումբը համալսարանում կիրականացնի 10 չափանիշներով գնահատում, կդիտարկի նախորդ հավատարմագրումից հետո բուհի առաջընթացը, բարելավման ծրագրի իրագործումը։

Այդ նպատակով փորձագետները հանդիպումներ կունենան բուհի Հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։

Զուգահեռ հանդիպումներ կլինեն «Կերպարվեստ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հոգեբանություն» ՄԿԾ պատասխանատուների հետ։ Խումբն իրականացնելու է փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, կդիտարկի ուսանողների գնահատումը։

Հիշեցնենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում է՝ բուհին հերթական ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու նպատակով։