Տասնօրյա աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էին Չեխիայի Պարդուբիցե համալսարանի ներկայացուցիչները։
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի հետ համագործակցության շրջանակներում չեխ գործընկերները հանդիպումներ ունեցան դասախոսական կազմի և ուսանողների հետ, մասնակցեցին նաև ամփոփիչ ատեստավորման քննություններին։
Կողմերը քննարկեցին հետագա անելիքներն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկի տպագրումը՝ երկու երկրներում ներառական ուսուցման, կրթության ոլորտում համեմատական վերլուծության վերաբերյալ։
Չեխիայի Պարդուբիցե համալսարանի ներկայացուցիչները ՀՊՄՀ գործընկերների հետ այցելել են նաև մեր երկրում գործող զարգացման տարբեր կենտրոններ, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ։