Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետին կից այսուհետ կգործի «Իմ արվեստ ստուդիա»-ն։
Ֆակուլտետի առաջատար մասնագետները կդասավանդեն գունանկար, գծանկար, քանդակ, խեցեգործություն, տիկնիկագործություն, բատիկ, արվեստի պատմություն։
Դասերն անցկացվելու են ֆակուլտետում, շաբաթական 2 անգամ՝ 60 րոպե տևողությամբ, ժամը՝ 15․00-17․00-ն։ Յուրաքանչյուր օր կդասավանդվի 2 առարկա․ հավելյալ վճարի դեպքում՝ կդասավանդվի նաև 3-րդ առարկան։
Ամսական վճարը՝ 15․000 ՀՀ դրամ է․ ստուդիան նյութեր չի տրամադրում։
Հասցեն՝ Ալ․ Մանուկյան 13, հեռ․՝ (093) 516-522, (099) 767-616, (010) 556-030/136: