Օրերս Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի աշխատանքային չորրորդ փաթեթի իրականացման շրջանականերում տեղի ունեցավ քննարկում:
Մասնակցում էին ծրագրի ՀՊՄՀ աշխատանքային խմբի անդամները՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը և Միջազգային համագործացկության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը:
Աշխատանքային չորրոդ փաթեթով նախատեսվում է ծրագրում ընդգրկված հայաստանայան համալսարաններում դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
Նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի, ինչպես նաև դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում։
Քննարկման ընթացքում որոշվեց ՀՊՄՀ-ում սկսել նոր դոկտորական դպրոցի ստեղծման գործընթացը: Այն կլինի հատուկ և ներառական կրթության տիրույթում, կխթանի միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացմանը: