ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստում
29.08.2025

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը հետևյալ առարկաներից՝

  • անգլերեն,
  • ռուսերեն,
  • ֆրանսերեն,
  • գերմաներեն,
  • աշխարհագրություն,
  • կենսաբանություն,
  • քիմիա,
  • ֆիզիկա,
  • հայոց պատմություն,
  • համաշխարհային պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • մաթեմատիկա,
  • ինֆորմատիկա և ԹԳՀԳ,
  • շախմատ,
  • կերպարվեստ,
  • երաժշտություն,
  • տեխնոլոգիա,
  • տարրական դասարաններ:

Տեղեկացնում ենք, որ առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող (ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման ժամանակ առարկայական գիտելիքի իմացությունը՝ Բաժին 1-ը, 0 գնահատված) և/կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:

Առարկայական վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է  սեպտեմբերի 1-15-ը ներառյալ դիմում ներկայացնել ՀՊՄՀ Ուսուցիչների վերապատրաստման բաժին (Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, 206 սենյակ)՝ ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը.

  1. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  2. բարձրագույն կրթություն չունեցող անձինք ներկայացնում են կրթությունը հավաստող փաստաթուղթ, հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում) և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները՝ համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի։
  3. ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման ժամանակ առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման և/կամ ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման անբավարար արդյունքի մասին տեղեկանք` տրված տնօրենի կողմից:

Ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը կիրականացվի առերես ձևաչափով` 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 30-ը։

 

Այլ մանրամասների համար դիմել Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ, ք Երևան, Տիգրան Մեծ 17, երկրորդ հարկ, 206 սենյակ կամ զանգահարել (010) 59 70 79 և (010)  59 70 29 հեռախոսահամարներին:

Նորություններ