ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ասիստենտի ղեկավարած թիմը՝ օլիմպիադայի հաղթող
21.02.2023
ՀՊՄՀ ասիստենտի ղեկավարած թիմը՝ օլիմպիադայի հաղթող

Հայ դպրոցականները փետրվարի 1-10-ը  մասնակցեցին Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադային։  Այն անցկացվեց առցանց ձևաչափով․ մասնակցեցին 25 պետությունների 1300-ից ավելի աշակերտներ։

Հայաստանը ներկայացրել են 4 ուսումնական հաստատությունների 7 թիմերի 45 մասնակիցներ։

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում շահել է 14 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե։

Ֆիզմաթ դպրոցի թիմերը ղեկավարել է նաև ՀՊՄՀ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, Գուրգեն Ասատրյանը, որը  համատեղությամբ դասավանդում է նաև  ֆիզմաթ դպրոցում։