ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ հատուկ մանկավարժների այցը Չեխիա
07.04.2022
ՀՊՄՀ հատուկ մանկավարժների այցը Չեխիա

Աշխատանքային այցով Էրազմուս+ շարժունության ծրագրով Չեխիայի Պարտուբիցեի համալսարանում է ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոսական կազմը։

Վերջիններս մասնակցել են դասախոսությունների, բաց դասերի, կլոր սեղան- քննարկումների։ Աշխատանքներ են տարվել նաև «Ներառական կրթությունը Հայաստանում և Չեխիայում. զուգահեռներ և համեմատականներ» գրքի մշակման և համապատասխան վերլուծականներ կատարելու ուղղությամբ։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ներկայացուցիչներն այսօր մասնակցել են նաև հայ-չեխական գիտաժողովի. երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկել են ներառական կրթության խնդիրները, մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները։

Ի դեպ, գիտաժողովին մասնակցել են նաև հայ ուսանողներ․ նրանք Էրազմուս+ շարժունության եռամսյա ծրագրով Չեխիայի Պարտուբիցեի համալսարանում են։

Այցի վերջին օրը ՀՊՄՀ պատվիրակները կայցելեն նախակրթարան, դպրոց, ներառման սոցիալական կենտրոն։ Համագործակցությունը շարունակական է. կողմերը պատրաստակամություն են հայտնել դրա ընդլայնման վերաբերյալ։