Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական և Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան ազգային հետազոտական համալսարանների միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
Հուշագիրը կնքեցին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու Նիժնի Նովգորոդի Լոբաչևսկու անվան ազգային հետազոտական համալսարանի Միջազգային հարցերով պրոռեկտոր Ալեքսանդր Բեդնին:
Հուշագրի համաձայն՝ երկու բուհերը կհամագործակցեն գիտակրթական ոլորտում, կիրականացնեն դասախոսական և վարչական կազմի, ուսանողների փոխանակման ծրագրեր:
Համագործակցության շրջանակներում, ուսումնական գործընթացի բարելավման նպատակով, նախատեսված են նաև ուսումնական և գիտահետազոտական աշխատանքներ, դասախոսություններ, համատեղ գիտաժողովների կազմակերպում, վերապատրաստումներ, սեմինարներ՝ բուհերի առաջատար մասնագետների մասնակցությամբ: