Այսօր ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։
Նշենք, որ Ժաննա Անդրեասյանը 2021 թվականից Մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահն է։ Բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները շնորհավորում են Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթում արդյունավետ աշխատանք և հաջողություններ՝ ի շահ երկրի կրթական համակարգի զարգացման։