ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պատվիրակները ՝ Ուրալի համալսարանում
19.05.2022
ՀՊՄՀ պատվիրակները ՝ Ուրալի համալսարանում

Մայիսի 16-17-ը ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Խաչատուր Ստեփանյանը և նույն ամբիոնի դոցենտ Հայկ Գրիգորյանը Ուրալի դաշնային համալսարանում մասնակցեցին «Ռուսաստանը և Հայաստանը պատմական հիշողության մեջ» խորագրով միջազգային սեմինարին։

Գիտական միջոցառմանը հայ և ռուս բանախոսները ներկայացրին հայոց պատմության առանձին հիմնախնդիրների, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ զեկուցումներ։

Այցի ընթացքում Մանկավարժական համալսարանի պատվիրակներն աշխատանքային հանդիպում ունեցան Ուրալի համալսարանի Հումանիտար ինստիտուտի ղեկավար Էլվիրա Սիմանյուկի, նույն ինստիտուտի գիտության գծով տեղակալ Յուլիա Զապարիյի և Պատմության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Պալկինի հետ:

Կողմերը քննարկեցին բուհերի հետագա համագործակցության, մասնավորապես՝ Հայագիտության կենտրոնի աշխատանքների ակտիվացման, ընթացիկ տարում համատեղ գիտական, ուսանողական միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ Մանկավարժական և Ուրալի դաշնային համալսարանների միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, նախատեսվում է ծավալվել գիտակրթական, նախագծային և գործարար լուրջ համագործակցություն: