ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պատվիրակության այցը՝ Իտալիայի Տերամոյի համալսարան
22.11.2022
ՀՊՄՀ պատվիրակության այցը՝ Իտալիայի Տերամոյի համալսարան

Նոյեմբերի 14-18-ը Էրազմուս+ ARMDOCT/Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի շրջանակներում Իտալիայի Տերամոյի համալսարանում կազմակերպվել էր ուսուցողական այց։

Այցին մասնացում էին ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՊՄՀ աշխատանքային խումբը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության, Ուսումնագիտական գծով պրոռեկտորներ Մարիաննա Հարությունյանը, Մարիամ Իսպիրյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանն ու Միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը:

Ուսուցողական այցի նպատակն էր ծանոթալ Իտալիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին, Տերամոյի համալսարանի հետազոտական աշխատանքներին և միջառաջկայական տիրույթում իրականացվող հետազոտություններին, հետազոտական աշխատանքների որակի ապահովման գործընթացին և այլն:

Հանդիպման ընթացքում համագործակից հայաստանյան բուհերի ներկայացուցիչները անդրադարձան ծրագրի շրջանակներում համալսարաններում ձևավորվող դոկտորական դպրոցներին։

ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն էլ ներկայացրեց բուհում ստեղծվող հատուկ և ներառական կրթության դոկտորական դպրոցի հայեցակարգը:

Նշենք, որ ՀՊՄՀ-ում արդեն մեկնարկել է դոկտորական դպրոցի ձևավորման աշխատանքները․ հայտարարվել է հետազոտական աշխատանքների մրցույթ՝ դոկտորական դպրոցն առաջին հետազատողով համալրելու նպատակով: