ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պատվիրակության այցը Վիլնյուսի համալսարան
05.05.2022
ՀՊՄՀ պատվիրակության այցը Վիլնյուսի համալսարան

Մայիսի 2-ից Erasmus+ ARMDOCT ծրագրի շրջանակներում Լիտվայի Վիլնյուսի համալսարանում մեկնարկել է ուսուցողական այց ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից և Իտալիայից:

Այցին, որպես գործընկեր համալսարան, մասնակցում է նաև ՀՊՄՀ-ի աշխատանքային խումբը՝ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանի, Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Սամվել Ասատրյանը, Միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը:

Ուսուցողական այցի նպատակն է ծանոթանալ դոկտորական կրթության վերաբերյալ Լիտվայի օրենսդրությանն ու քաղաքականությանը, կանոնակարգերին և ֆինանսավորմանը, Վիլնյուսի համալսարանում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացներին, դոկտորական դպրոցների հիմնական գործառույթներին, ինչպես նաև քննարկել ծրագրի ընթացքը, իրականացվող գործողություններն ու խմբերի աշխատանքները։

Այցի շրջանակներում, Լիտվայի կառավարության և Եվրոպական համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, դոկտորական կրթության կազմակերպման վերաբերյալ նախատեսվում են նաև պլենար քննարկումներ։

Դրանց նպատակն է ուսումնասիրել Լիտվայում դոկտորական կրթության կազմակերպման լավագույն փորձը, ստացված գիտելքիները տեղայնացնել հայաստանյան բուհերում, ինչպես նաև իրականացնել ինստիտուցիոնալ փոփոխություններ:

Նշենք, որ Erasmus+ ARMDOCT ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին․ նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համապատասխան՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը ։