Փետրվարի 15-17-ը Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանելյանը Բեյրութում էր։
Պրոֆեսորը մասնակցեց աստվածաբան, Արաբական ծոցի երկրների աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, դոկտոր Հրայր Ճեպեճյանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք և հույս» գրքի շնորհանդեսին։
Սուրեն Դանելյանը Հրայր եւ Արտա Ճէպէճեանների հետ այցելեց նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին: Հանդիպամն ընթացքում կողմերը խոսեցին Հայաստանի ներկա վիճակի, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, գրական-մշակութային մարտահրավերների մասին։
Սուրեն Դանիելյանը Վեհափառին նվիրեց իր հեղինակած՝ «Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները. մեկնություն եւ «մանրուքներ» գիրքը:
Այցի ընթացքում ՀՊՄՀ պրոֆեսորը հանդիպեց նաև Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Շահե արք. Փանոսյանին, հյուրընկալվեց «Ազդակ» օրաթերթի խմբագրատանը, հանդիպեց խմբագիր Շահան Գանտահարյանին:
Վերջինիս հետ խոսեցին «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատանքների, սփյուռքահայ գրականության այսօրվա վիճակի, արևմտահայերենի պահպանության, արևմտահայերենով լույս տեսնող մամուլի հարցերի, ինչպես նաև «Ազդակ»-ի դերակատարության շուրջ։