ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոֆեսորի այցը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան
23.05.2022
ՀՊՄՀ պրոֆեսորի այցը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան

Մայիսի 17-20-ը ՀՊՄՀ-ի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում էր։

Վերջինս մասնակցեց «Կովկասի համար մղված ճակատամարտը ԽՍՀՄ ժողովուրդների պատմական ճակատագրում» խորագրով միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Կովկասի համար ճակատամարտի արտացոլումը սփյուռքահայ մամուլում (1942-1943)» զեկուցումը։

Այցի ընթացքում ՀՊՄՀ պրոֆեսորն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Նիկիտա Ավրալևի, նույն համալսարանի Հումանիտար ինստիտուտի ուսումնական գծով փոխտնօրեն Լյուդմիլա Երմոլենկոյի, Արտասահմանյան պատմության, քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների, Ռուսաստանի պատմության ամբիոնների վարիչներ, պրոֆեսորներ Իգոր Կրյուչկովի, Մարինա Կոլեսնիկովայի հետ։

Բուհերի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել կրթական երկու կառույցների միջև գործընկերությունն ընդլայնելու վերբերյալ։

Քննարկվել են համատեղ գիտակրթական, մասնավորապես՝ մագիստրոսական ծրագրեր, պատմության դասավանդման մեթոդիկայի ընդհանուր միջազգային լաբորատորիա, ինչպես նաև Երկրորդ աշխարհամարտի պատմության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ ստեղծելու հնարավորությունները։

Խաչատուր Ստեփանյանը Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Հումանիստար ինստիտուտի ուսանողներին է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի հարցը և խորհրդային իշխանությունը 1920-1923 թթ.» թեմայով դասախոսությունը։