ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոֆեսորը՝ Հայաստանի գրողների միության մրցանակակիր
04.03.2025
ՀՊՄՀ պրոֆեսորը՝ Հայաստանի գրողների միության մրցանակակիր

Օրերս Մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն արժանացել է Հայաստանի գրողների միության 2024թվականի ամենամյա մրցանակի։

Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակներ են տրվում այն հեղինակներին, որոնք հրատարակում են հետաքրքիր և արժեքավոր գրքեր։

Այս տարի մրցանակակիրները 15-ն են․պրոֆեսոր Դոլուխանյանն արժանացել է Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի։ «Անսահման երջանիկ եմ մրցանակի համար․ մեր տանը միշտ են եղել Թումանյանի գրքերը։ 3 տարեկան էի, երբ ծնողներս կարդում էին ինձ համար»,-նշեց Աելիտա Դոլուխանյանը։