ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորը միացել Է ԼՂ աջակցության կոչ-հայտարարությանը
27.07.2023
ՀՊՄՀ ռեկտորը միացել Է ԼՂ աջակցության կոչ-հայտարարությանը

ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը միացել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անունից միջազգային գործընկերներին ուղարկվող կոչ-հայտարարությանը։

Գործընթացի շրջանակներում խորհրդի նախագահ, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կոչ էր արել միանալ միջազգային գործընկերներին Արցախի ներկայիս ճգնաժամային վիճակի և Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ իրազեկման գործընթացին։

Հայտարարությամբ միջազգային գործընկերներին կոչ է արվում իրենց երկրներում իրազեկել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին, աջակցություն և համերաշխություն ցուցաբերել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի լուծման գործում։

Բուհում լիահույս են, որ միջազգային գործընկերները կարձագանքեն կոչ-հայտարարությանը․ արդեն իսկ ստացվել են պատասխան նամակներ։