ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի հագուստի մոդելավորում բաժնի շրջանավարտ Լիլիթ Կարապետյանը հաղթող է ճանաչվել Pepsi x Yerevan Fashion Week մրցույթում։
Հետաքրքիր գաղափարներից մինչև խիզախ լուծումներ․ էսքիզների միջոցով մրցույթի մասնակից դիզայներները նորովի ներկայացան՝ օգտագործելով Pepsi-ի յուրահատուկ շեշտադրումը։
50 մասնակցից ժյուրին ընտրել էր լավագույն 39-ին, որոնք էլ անցել էին հաջորդ փուլ: Մրցույթում հաղթելու նախապայման էր լավագույնս արտացոլել Pepsi-ի համարձակ, ինքնատիպ և խորհրդանշական ոճը՝ ներկայացնելով այն նորաձևության, ստեղծարարության և նորարարության միջոցով։
Լիլիթ Կարապետյանի հավաքածուն ամբողջության ոգեշնչված էր Pepsi-ի տարիների ընթացքում անցած ճանապարհից և պատմությունից։ Դրանում առկա յուրաքանչյուր գիծը, ֆակտուրան և գույնն այդ բարդ և խոչընդոտներիով լի ճանապարհի, ազատության ձգտման և միշտ ժամանակի հետ համահունչ քայլելու խորհրդանիշներն էին․«Սա պատմություն է երիտասարդության անվերջ փնտրտուքների, ինքնարտահայտվելու և նորարարությունների ձգտման մասին»,- նշեց հեղինակը։
Ի դեպ, հավաքածուն ամբողջությամբ բաղկացած է միասեռ տարրերից․ ինչպես Pepsi-ին չի ճանաչում սեռ և ազգություն, այդպես էլ այս հավաքածուն։