Օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունեց Մանկավարժական համալսարանի հասարակագիտության բաժնի ուսանողներին:
ՀՊՄՀ ուսանողների հետ հանդիպմանը Արման Դիլանյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի առաքելությունն ու գործունեության առանձնահատկությունները, ապա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ուսանողներին մաղթեց հաջողություն և հույս հայտնեց, որ նրանք կանեն առավելագույնը` իրենց ընտրած ոլորտներում Հայաստանի Հանրապետության առաջխաղացմանը նպաստելու համար։