Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության աշնանային գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն դիրիժոր և մանկավարժ Կոնստանտին Սարաջևի ծննդյան 145-ամյակին։
Ձեռնարկին մասնակցում էին Հայաստանի արվեստի բուհերի և երաժշտական քոլեջների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանից։
Աշնանային գիտաժողովում ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսի մագիստրոս Շուշաննա Գրիգորյանը ներկայացրեց «Երգեցողությունը՝ որպես երեխաների ռիթմական զգացողության զարգացման միջոց» զեկույցը, ղեկավար՝ դոցենտ Աննա Հարությունյան, իսկ մագիստրոս Լալա Սիմոնյանը՝ «Սոֆա Ազնաուրյանի՝ երեխաների համար «Չիկարելիի արկածները» օպերայի երաժշտադաստիարակչական նշանակությունը» թեման․ ղեկավար՝ դոցենտ Մարգարիտա Բաղդասարյան:
Մանկավարժականի ուսանողների զեկույցները մեծ հետաքրքրություն առաջացրին թեմաների նկատմամբ՝ նշելով դրանց արդիականությունն ու կարևորությունը։