Նոյեմբերի 13-18-ը Կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականության բաժնի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Շալունցը Արաբական միացյալ էմիրություններում մասնակցել է «Ոսկե արմավենի 2023» միջազգային մրցույթ-փառատոնին։
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի Դուբայում կազմակերպած մրցույթին մասնակցել է 10 երկրի շուրջ 100 մասնակից՝ իրենց կատարողական արվեստը ներկայացնելով պարի, վոկալի, գործիքային կատարման և այլ ժանրերում։
Մրցութային ժյուրիում ընդգրկված էին ներկայացուցիչներ մասնակից բոլոր երկրներից։
Նարեկ Շալունցը գործիքային անվանակարգի մրցույթում կլարնետով կատարել է Մոնտիի «Չարդաշ» ստեղծագործությունը։
Դասախոս Սևադա Շհոյանի սան Նարեկ Շալունցը, հնչեցնելով հայկական կլարնետի մեղեդին, արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
ՀՊՄՀ ուսանողն old.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում պատրաստվում է հայկական դուդուկը ներկայացնել նաև Հունաստանում կայանալիք մրցույթում։