ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողը՝ «Լավագույն բակալավր»
29.06.2023
ՀՊՄՀ ուսանողը՝ «Լավագույն բակալավր»

Օրերս ամփոփվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում 2023 թվականի ամենամյա կրթական մրցույթի արդյունքները։

ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ինֆորմատիկա բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լարիսա Աբրահամյանը մրցույթում «Լավագույն բակալավր» անվանակարգում արժանացավ 1-ին կարգի մրցանակի։ Մրցույթին մասնակցում էին ուսանողներ տարբեր բուհերից, Մանկավարժականից՝ 5։

Վերջինս մրցույթի մասին տեղեկացել է իր ֆակուլտետում, դեկան Գագիկ Դեմիրխանյանի և ամբիոնի վարիչ Արթուր Թադևոսյանի ուղղորդմամբ նախապատրաստվել հարցազրույցին։

Մասնագիտական հարցազրույցում ներկայացրել է երեխաների հեռախոսներին ծնողական վերահսկողության, ինչպես նաև մասնագիտական ոլորտի այլ թեմաների վերաբերյալ սեփական դիտարկումները։

Ինֆորմատիկայի ապագա ուսուցիչը խոստովանում է՝ լավագույնի մրցանակին արժանանալն անսպասելի էր և կրկնակի պարտավորեցնող՝ բարձր պահելու բուհի անունն ու նոր մասնագիտական ձեռքբերումներ ունենալու իմաստով։

Նշենք, որ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կանցկացվի հոկտեմբեր ամսին։