Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Լոր Կաստենը Մանկավարժական համալսարանին է հանձնել համագործակցության մասին փաստող հուշանվեր։
Կառույցների արդյունավետ գործընկերությունը ավելի, քան մեկ տասնամյակի պատմություն ունի․այդ շրջանակներում ՀՊՄՀ ուսանողները պրակտիկա են անցել Ֆրանսիայի Լիլի մանկավարժական համալսարանում, Բուխարեստում, Բուլղարիայում, մասնակցել ֆրանկոֆոնների փառատոնին, Չեռնոգորիայի համալսարանում՝ ֆրանկոֆոն ուսանողների տարածաշրջանային փառատոնի X-րդ հոբելյանական թողարկմանը։
Բացի այդ, ՀՀ ԿԳՆ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին փոխըմբնման հուշագրի շրջանակներում, Մանկավարժական համալսարանի ասպիրանտը երկամսյա հետազոտության հնարավարություն է ունեցել Ադամ Միցկևիչի անվան համալսարանում, իսկ բուհի աշխատակիցները Բուխարեստում մասնակցել են համակարգող համալսարանների հանդիպումներին։
Գործընկերության շրջանակներում բացառիկ է նաև «Երևանի ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոն»-ի ներկայացուցչության հետ Մանկավարժականի համագործակցությունը․Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթը, որին մասնակցեցին նաև բուհի ասպիրանտներն ու հայցորդները։