Խոր վշտով հայտնում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին վախճանվեց ականավոր փիլիսոփա, ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային ինստիտուտի նախագահ, փիլիսոփայկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը, և ցավակցում ենք հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18.00-ին, Երևանի Սբ.Հովհաննես /Կոնդ/ եկեղեցում:
Քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12.00-14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Գ.ԲՐՈՒՏՅԱՆԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ