ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ի գիտություն դիմորդների
22.07.2021
Ի գիտություն դիմորդների

Մանկավարժական համալսարանում շարունակվում է 2022-2023 ուսումնական տարվա բակալավրիատի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի մրցույթով անցած դիմորդների փաստաթղթերի ընդունումը:

Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 23-ը, (09։00-17։00-ն) ընդունված մասնագիտության համապատասխան ֆակուլտետի դեկանատ:

Երկրից բացակայելու դեպքում՝ փաստաթղթերը կարող եք ներկայացնել օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը:

Ի դեպ, փաստաթղթերը ներկայացնելիս դիմորդի ներկայությունը պարտադիր չէ:

Հիշեցնենք, որ բուհի ընդունող հանձնաժողով անհրաժեշտ է ներկայացնել 4 լուսանկար (3x4 չափի), ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ (բնօրինակը), անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր (բնօրինակը և պատճենը), 89-92-րդ արտոնության կետերով ընդունված դիմորդները՝ տվյալ արտոնությունից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (բնօրինակը և պատճենը):

Նշենք, որ հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը, մինչև ժամը 18:00-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:


Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև Ընդունող հանձնաժողով՝ (010) 59-70-69 հեռախոսահամարով, կամ գրել էլ.հասցեին՝ dimord2021@aspu.am :