Եվրոպական համալսարանների ասոցիացիան և Ուսումնառության ու դասավանդման ղեկավար կոմիտեն հրավիրում են մասնակցելու 2026 թվականի փետրվարի 12-3-ը Պորտուգալիայի Կաթոլիկ համալսարանում կայանալիք «Impactful staff development for educational transformation» խորագրով համաժողովին։
2026 թվականին անցկացվող Եվրոպական ուսումնառության և դասավանդման համաժողովի շրջանակում նախատեսվում է սեմինարների և զեկույցների ներկայացում։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 6-ն է։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին նորարարական մանկավարժական մեթոդների տիրապետման, ռեսուրսների և գործիքների արդյունավետ կիրառման գործում աջակցելու հնարավորությունները, ինչպես նաև մի շարք հարցեր՝ նվիրված կրթության ոլորտի ապագա մարտահրավերներին և դրանց դիմակայմանը։
Համաժողովին կարող են մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական հարցերի գծով պրոռեկտորներ, դեկաններ, ուսուցման և դասավանդման ոլորտում ներգրավված վարչական աշխատակիցներ, ինչպես նաև հետազոտողներ, դասախոսներ, ուսանողներ, քաղաքականություն մշակողներ և բարձրագույն կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Բոլոր շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել հայտեր համաժողովին ելույթով հանդես գալու համար։
Ներկայացված հայտերը պետք է առնչվեն միջոցառման խորագրին։ Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://www.eua.eu/our-work/get-involved/call-for-contributions-2026-european-learning- teaching-forum.html, https://www.eua.eu/events/eua-events/2026-european-learning-teaching-forum.html, https://www.eua.eu/images/calls/2026_LT_Forum_call_for_contributions.pdf։
Մասնակցության պարագայում մինչև սեպտեմբերի 30-ը Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոն ներկայացնել ելույթի նախագիծը և մասնակցի տվյալները (անուն, ազգանուն, պաշտոն, հեռախոսահամար, էլ․ հասցե)։
























