ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ինչպե՞ս գրել կուրսային աշխատանք»
06.10.2016
«Ինչպե՞ս գրել կուրսային աշխատանք»

Կրթության հոգեբանության և սոցիոլագիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ 2-րդ- 3-րդ կուրսերի ուսանողների համար անցկացվեց «Ինչպե՞ս գրել կուրսային աշխատանք» թեմայով բաց դաս:

Ներածություն, տեսական-պատմական ակնարկ, թեմայի հիմնային խնդիրների լուսաբանման գլուխներ, եզրակացություն, գրականության ցանկ. պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանը, դասախոսներ Գոհան Մկոյանը, Գայանե Աստրյանը, Քրիստինեն Տանաջյանը ներկայացրին՝ ի՞նչ է կուրսային աշխատանքը:

Բանախոսները ներածության շրջանակում ընդգծեցին թեմայի արդիականությունն ու կարևորությունը, աշխատության ընդհանուր կառուցվածքի, յուրաքանչյուր գլխի նպատակի և բովանդակության նկարագրությունը, ընթերցողին՝ աշխատության վերաբերյալ նախնական պատկեր տալու անհրաշետությունը:

«Փորձել առաջադրել ստացված արդյունքի համոզիչ ընդհանրացում, ամփոփել կատարված աշխատանքը, ձևակերպել հետազոտվող խնդրի առավել բավարար լուծում, մատնանշել խնդրի հետագա լուծման առավել կարևոր ուղղությունը, ընդգծել ուսանողի կողմից ստացված նորույթը, այդ թվում՝ նաև այն ճշգրտումները, որ նա առաջարկել է այլ հեղինակների հայեցակետերում»,-եզրակացության մեջ կարևորվեցին հետևյալ դրույթները. խոսվեց նաև գրականության ցանկի և հղումների գործածման եղանակերի մասին:

Բաց դասի ընթացքում հետազոտական աշխատանք գրելու չափանիշներին անդրադարձ եղավ միանգամից երկու՝ սոցիալոգիա և սոցիալական աշխատանք մասնագիտությունների համար:

Բանախոսները ցանկություն հայտնեցին իրենց փորձով կիսվելու մյուս ֆակուլտետների ուսանողների հետ ևս՝ նկատելով, որ առաջիկայում հնաարվոր է նաև տպագրվիր գրքույկ, որը կհեշտացնի կուրսային աշխատանք գրելու ընթացքը: