Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՊՄՀ-ի Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ուսանողներին հյուրընկալվել էին Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ռիսկերի նվազեցման վարչության պետի տեղակալ Կարինե Բարսեղյանն

ու Շենքերի-շինությունների սեյսմակայունության բաժնի ղեկավար Արմեն Անտոնյանը:
Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրին երկրաշարժը, դրա ժամանակ և դրանից հետո անհրաժեշտ վարքականոններն ու կոնկրետ օրինակներով դրանց հետևանքները: Մասնագետներն ընդգծեցին, որ իրենց նպատակն է ուսուցանել և իրազեկել բնակչությանը՝ անկախ տարիքից. ի դեպ, նման ձեռնարկներ ՏԿԱԻՆ-ն իրականացնում է տարբեր հաստատություններում:
«Ապագա մանկավարժները հատկապես պետք է տիրապետեն այդ հմտություններին, լինեն իրազեկված, որպեսզի իմացածը փոխանցեն նաև աշակերտներին. դպրոցահասակ երեխաների մոտ ավելի լավ են ամրապնդվում գիտելիքները»,-նշեց Կարինե Բարսեղյանն ու հավելեց՝ պետք չէ վախենալ, սակայն բնական աղետների դեմ ոչինչ անել չենք կարող. լինենք այնքան իրազեկված, որ կարողանանք պաշտպանել մեզ և յուրաքանչյուրին: