Մանկավարժական համալսարանը համագործակցության նոր հուշագիր է կնքել «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության հետ:
Կազմակերպության նպատակն է Հայաստանում խթանել և բարելավել կրթությունը, գիտական սերտ կապեր հաստատել ուսանողների և ուսուցիչների միջև՝ ներգրավվելով վերջիններիս աշխարհի գաղափարների և գիտելիքների փոխանակման կարևոր գործին:
Ամերիկյան կազամակերպության հետ հուշագիրը ՀՊՄՀ-ի դասախոսներին և ուսանողներին հնարավորություն կտա նաև ակտիվորեն ներգրավվել կամավորական գործունեության մեջ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած կամավորների հետ աշխատել միջազգային մի շարք ծրագրերում:
Մանկավարժական համալսարանի ուսանողները կարող են գրանցվել որպես կամավոր՝ այցելելով «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության կայքէջ՝ https://amvn.org/ :