Վերջերս Հայկական Կարմիր Խաչ ընկերության «Սիրիահայերի ինտեգրումը» ծրագրի շրջանակներում Սկզբնական կրթության ֆակուլտետի Մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/ մասնագիտությամբ հեռակա ուսումամբ ուսանողներն ու Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկաների ամբիոնի դասախոսներ Իրինա Պոնոմարենկոն, Աննա Սիմոնյանն ու ամբիոնի մասնագետ Թամարա Նալբանդյանն եղան Ստեփանավանի «Լոռի» հանգստյան տուն:
Ճամբարային ողջ օրերի ընթացքում ուսանողներն ու դասախոսները՝ ՀԿԽԸ-ի անձնակազմի հետ համատեղ 51 սիրահայ երեխաների /10-12-րդ դասարանցիների/ համար կազմակերպեցին գեղեցիկ միջոցառումներ, մրցույթներ, սեմինար-պարապմունքներ: Բացի այդ, երեխաներին ներկայացրին Մանկավարժական համալսարանի պատմությունն ու գործունեությունը, ծանոթացրին ֆակուլտետներին, դրանց առանձնահատկություններին, հատկապես՝ Մանկավարժություն և հոգեբանություն /նախադպրոցական/, Մանկավարժություն և մեթոդիկա /նախադպրոցական կրթություն/ մասնագիտությունների առարկայական նկարագրերին: