ՀՊՄՀ-ի, Շվեյցարիայի Ցյուրիխի արվեստների համալսարանի և «Արտաս» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է։
Կարևորելով բուհական համակարգում միջազգային կառույցների հետ համագործակցությունն ու միջազգային կապերի ամրապնդումը՝ Մանկավարժականում անցկացվեց Ցյուրիխի արվեստների համալսարանում երկշաբաթյա պրակտիկա անցկացնելու համար հայտարարված մրցույթի նախընտրական փուլը:
Մրցույթին մասնակցում էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 5 դասախոս և «Կերպարվեստ» մասնագիտության 12 ուսանող։
Լեզվի իմացություն, մոտիվացիա, միջին որակական գնահատական, աշխատանքային փորձ․Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանի ղեկավարած խումբը հարցազրույցի ընթացքում ընտրեց 11 մասնակցի՝ 2 դասախոս և 9 ուսանող, որոնք կմասնակցեն ծրագրին։
Վերջիններս ներկայացրին ծրագրին մասնակցելու տեսլականն ու հույս հայտնեցին, որ այն կնպաստի փորձի փոխանակմանը, դասավանդման ժամանակակից մեթոդների և գործնական հմտությունների զարգացմանը, կզինի նոր գիտելիքներով։
Նշենք, որ ՀՊՄՀ-ի, «Արտաս» հիմնադրամի և Ցյուրիխի արվեստների համալսարանի միջև 2019 թվականին մեկնարակած համագործակցությունն ամրապնդվել է հուշագրով, որի շրջանակներում իրակացվում են տարատեսակ ծրագրեր։