
«Երազանքներդ սպասում են, թե երբ ես իրենց հետևից գնալու»
«Երազանքներդ սպասում են, թե երբ ես իրենց հետևից գնալու»
Էրազմուս+ ծրագիրը հայտնի է շատերին, բայց իր առաքելության կարևորության մասին քչերը գիտեն:
Բարև: Ես Կարինեն եմ՝ Էրզմուս+ ծրագրի այն հաջողակ մասնակիցներից մեկը, ով հնարավորություն ստացավ կրթություն ստանալ Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում: Ծրագրի շրջանակներում եռամսյա կրթություն ստացա Չեխիայի Հանրապետության Պարդուբիցե համալսարանում, ծանոթացա համալսարանի կրթական համակարգին, ձեռք բերեցի նոր ծանոթություններ, ինչպես նաև շրջագայեցի Եվրոպական այլ երկրներում: Անցկացրածս երեք ամիսները անցել են հնարավորինս հագեցած ու դրական էմոցիաներով՝ հնարավորինս հետաքրքիր ու լի բացահայտումներով:
Այլ երկրում սովորելը բացառիկ հնարավորություն է ինքնուրույն դառնալու, իրական ուժերդ ու հնարավորություններդ լիարժեք գնահատելու և ամենակարևորը՝ մասնագիտական կրթությունն էլ ավելի կարևորելու համար:
















