Արդեն երկրորդ տարին է, որ Մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնն ուսումնական տարվա ավարտին ընդառաջ հանդես է գալիս հաշվետու համերգով:
Արդեն ավանդույթ դարձած համերգային ծրագրին մասնակցում են ամբիոնի բոլոր մասնագիտությունների գծով կրթություն ստացող ուսանողները:
Ի դեպ, ամբիոնը համերգային ծրագրով մայիսի 9-ին հանդես կգա նաև Ծաղկաձորում:
Համերգին մասնակցում էին ժողգործիքների նվագախումբը (գեղ. ղեկավար Նորայր Դավթյան), քանոնահարների խումբը (ղեկ.՝ Հասմիկ Լեյլոյան), Զազ-բենդը (ղեկ.՝ Երվանդ Երզնկյան), Փողային նվագախումբը (գեղ. ղեկ. Կոլյա Մարտիրոսյան), դուդուկահարների անսամբլը (ղեկ.՝ Հրաչ Նազարյան), կլարնետահարների անսամբլը (ղեկ.՝ Սևադա Շհոյան), դհոլահարների համույթը (ղեկ.՝ Արազ Օրդինյան):
«Ես շատ կարևորում եմ նման համերգները: Սա յուրօրնիակ փորձ է ծաղկաձորյան համերգից առաջ և լավ առիթ՝ ամփոփելու մայիսյան տոները»,-old.aspu.am-ի զրույցում նշեց Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանն ու վստահեցրեց, որ ամբիոնի երաժշտական կոլեկտիվները մշտապես ապահովում են տոնական տրամադրություն և առանձնանում բարձր կատարողականությամբ: