Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ուսանողական ֆիլհարմոնիան մայիսի 30-ին կազմակերպել էր Հայ եգրի միջբուհական 1-ին մրցույթ-փառատոնը, որի ծրագրում ընդգրկված էին հայ դասական, ժողովրդական և էստրադային ժանրերի ստեղծագործություններ:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 13 պետական և ոչ պետական բուհերի 130 ուսանողներ, իսկ վերջնական փուլին մասնակցեցին 22-ը:
ՀՊՄՀ-ի մշակույթի կենտրոնը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթության բաժնի և Սկզբնական կրթության ֆակուլտետի հետ համատեղ ուսանողների շրջանում կազմակերպեց լսումներ, որի արդյունքում ընտրվեցին մրցույթի պահանջներին համապատասխանողները:
Մրցույթի առաջին փուլը տեղի ունեցավ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, իսկ գալա-համերգը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում.ժյուրիի կազմում էր նաև Մանկավարժական համալսարանի Մշակույթի կենտրոնի տնօրեն Ժաննա Խաչատրյանը:
Մրցույթ-փառատոնի յուրաքանչյուր մասնակից ունեցավ երկու կատարում, որից մեկը՝ Կոմիտասի ստեղծագործություններից.Մանկավարժական համալսարանի ուսանողներից շատերն արժանացան տարբեր մրցանակների:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներ Ալվինա Տիգրանյանը և Շողեր Սարգսյանը զբաղեցրին 2-րդ տեղը, Վիկտորյա Ադամյանը, Աստղիկ Սահակյանը և Մելինե Հովհաննիսյանը՝ 3-րդ տեղը:
Տարբեր կուրսերի ուսանողներ Մերի Վարդանյանը, Անի Ավդալյանը, Դեզի Օհանյանը, Օֆելյա Հովսեփյանը, Հռիփսիմե Սուքիասյանը և Հասմիկ Ղազարյանն արժանացան պատվոգրերի:
«Հանրապետության բուհերի ուսանողների մասնակցությամբ հայ երգի մրցույթ-փառատոնը եզակիներից էր իր տեսակով և նպատակ ունի բացահայտելու շնորհալի ուսանողներին, որոնք ապագայում իրենց արժանի տեղը կզբաղեցնեն հայ երգի ասպարեզում: Համոզված եմ, որ հաջորդ տարի մեր մասնակիցները կարժանանան առավել բարձր գնահատականների»,-old.aspu.amի հետ զրույցում նշեց Ժաննա Խաչատրյանը: