Գիտական խորհրդի որոշմամբ՝ ՀՊՄՀ կենսագրության մեջ ունեցած ներդրման և 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակներում, բարձրագույն՝ « Խաչատուր Աբովյան» մեդալ շնորհվեց նախկին ռեկտոր, Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանին:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, հանձնելով պարգևը, ընդգծեց՝ բուհի տարեգրության մեջ կան անուններ, որոնք անջնջելի հետք են թողել կրթադաստիարակչական գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու, գիտության և մշակույթի ոլորտում ստեղծած մնայուն արժեքների, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի ազգանպաստ գործունեության համար.«Այդ անունների շարքում Դուք ունեք ձեր բացառիկ դերը՝ որպես մանկավարժ, գիտնական, պատմաբան, ռեկտոր, հասարակական գործիչ: Տասնամյակներ շարունակ Դուք կերտել եք ձեր կենսագրությունը Մանկավարժական համալսարանում՝ անմասն չմնալով հայոց պատմության, մշակույթի, արվեստի որոլորտում արժեքներ ստեղծելուց»,- հանձնելով պարգևը՝ նշեց պրոֆեսոր Գևորգյանը: