ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Խաղ-վիկտորինա՝ նվիրված Միխայիլ Բուլգակովի 125-ամյակին
28.04.2016
Խաղ-վիկտորինա՝ նվիրված Միխայիլ Բուլգակովի 125-ամյակին

Օրերս Մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի դաշնային գործակալության (Россотрудничество) հետ համատեղ կազմակերպվել էր միջբուհական խաղ-վիկտորինա՝ նվիրված Միխայիլ Բուլգակովի 125-ամյակին:

Միջբուհական խաղին մասնակցում էր 4 թիմ՝ Հայկական պետական մանկավարժական, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Երևանի պետական բժշկական և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարաններից:

Խաղն ընթացավ 3 փուլով՝ առաջին և երկրորդը բաղկացած էր 15 հարցից, իսկ 3-րդ՝ որոշիչ փուլում տրվեց լրացուցիչ 5 հարց:

Առողջ մրցակցության և լարված խաղի ընթացքում հաղթող ճանաչվեցին երկու բուհերի՝ ՀՊՄՀ-ի և Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանների թիմերը. հաղթողները պարգևատրվեցին գրքերով և պատվոգրերով:

«Հանդիսատեսի համակրանք» մրցանակը բուհի Օտար լեզուների ֆակուլտետի կողմից շնորհվեց Բժշկական համալսարանի ուսանող Գեորգի Ստեփանյանին:

Խաղն ուղեկցվեց մեծանուն գրողին նվիրված տեսանյութերով և պատկերային ներկայացումներով. այն վարեց բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիլվա Գևորգյանը:

Ներկա էին Ռուսաստանի Դաշնային գործակալության ռուսաց լեզվի բաժնի պետ Նատալյա Երյոմենկոն, Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, դասախոսներ, ուսանողներ տարբեր բուհերից ևս: