ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կհամագործակցեն երաժշտական հատուկ դպրոցի հետ
11.04.2024
Կհամագործակցեն երաժշտական հատուկ դպրոցի հետ

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի և Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Այն ստորագրեցին  ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանն ու երաժշտական  դպրոցի  տնօրեն Նարինե Մեհրաբյանը։

Կողմերը, հուշագրի համաձայն, կկազմակերպեն վարպետաց դասեր, համատեղ համերգներ, փոխադարձ այցեր։ Ստորագրման արարողությանը ներկա էին կրթական կառույցների ղեկավար և դասախոսական կազմերի ներկայացուցիչներ։

Հուշագրի կնքմանը հաջորդեց համեգային միջոցառում՝ դպրոցի սաների մասնակցությամբ։

Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունն արդյունավետ կլինի երկուստեք, իսկ դպրոցի լավագույն աշակերտներն իրենց կրթությունը կշարունակեն և կմասնագիտանան Մանկավարժական համալսարանում։