ՀՊՄՀ-ի և Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի Ուսանողական խորհուրդների նախագահներ Պարույր Գալստյանն ու Հրանուշ Մանուկյանն այսօր կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի նպատակն է փոխշահավետ գործակցությունը՝ ապագա ուսուցիչ/ուսանողների ներգրավում, դասընթացների կազմակերպում, նոր հմտությունների փոխանակում։
Համագործակցության շրջանակներում ուսումնական երկու հաստատությունների ուսանողական կառույցները կապահովեն ուսանողների ներգրավվածությունը միջոցառումներում, կլինեն փոխադարձ այցելություններ, տեղեկատվության, գիտելիքի, փորձի, հմտությունների փոխանակում, մասնագիտական հանձնախմբերի ստեղծում և այլն:
Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանն ընդգծեց համագործակցության կարևորությունը՝ ուսանողների և աշակերտների փորձի փոխանակումն իրականացնելու առումով ևս.«Շատ կարևոր են երիտասարդական այն միջոցառումները, որի ժամանակ ավագ ընկերները կարողանում են իրենց փորձը, հմտություններն ու կարողությունները փոխանցել կրտսեր ընկերներին»,- նշեց նա:
Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի ուսանողական խորհրդի նախագահ Հրանուշ Մանուկյանն էլ շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության և հուշագրի ստորագրման առթիվ: