ՀՊՄՀ-ի Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտներ Իննա Սարկիսյանի և Քրիստինե Բեջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ռուս ականավոր գրող Իվան Տուրգենևի ծննդյան 200-ամյակին նվիրված կլոր սեղան-քննարկում:
«Պուշկինի ինստիտուտ» կենտրոնում անցկացվող ձեռնարկին զեկուցումներով հանդես եկան Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի 1-3-րդ կուրսերի 10 ուսանողներ:
Քննարկմանը ներկա էին Արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: Զեկույցներից բացի, հնչեցին հարցեր, ներկայացվեցին կարծիքներ, ծավալվեց քննարկում: