ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի և Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան № 13 ավագ դպրոցի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։
Ամբիոնի աշխատակազմն ու դպրոցի ղեկավարությունը համաձայնություն են ձեռք բերել կազմակերպել և համատեղ իրականացնել մի շարք միջոցառումներ։
Հուշագրի համաձայն՝ կլինեն մասնագիտական հանդիպումներ, բաց դասեր, զրույցներ, ցուցահանդեսներ, որոնց կմասնակցեն բուհի ուսանողներն ու դպրոցականները։
Նշենք, որ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի դոցենտ Սամվել Սևադա-Գրիգորյանի նախաձեռնությամբ օրերս Հրազդանի №13 և № 2 ավագ դպրոցներում կազմակերպվել էր ցուցահանդես ևանցկացվել էր բաց դաս:
Միջոցառմանը մասնակցել էին դպրոցի ուսուցչկանա կազմն ու ավելի քան 300 դպրոցական, որին հաջորդել էր հուշագրի ստորագրումը։