Հոկտեմբերի 9-10-ը TEMPUS ESPAQ /Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների մասնակցության բարձրացումը Որակի ապահովման (ՈԱ) գործընթացներում/ ծրագրի շրջանակներում Բելգիայի Բրյուսել քաղաքում կայացան կոորդինացիոն հանդիպումներ:
Մասնակցում էին ՀՊՄՀ-ի Ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, Ուսումնական բաժնի պետ Հասմիկ Առաքելյանը, Միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ Աննա Հախումյանը, մասնագետ Ռաիսա Ավետյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, ինչպես նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Միշա Թադևոսյանը:
Բրյուսելու կայացած հանդիպումների ընթացքում քննարկվեց որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավման վերաբերյալ ձեռնարկի նախագիծը,ինչպես նաև գործընկեր համալսարանների ուսանողների, աշխատակիցների այցերի արդյունքները, եզրափակիչ գիտաժողովի կազմակերպման մանրամասները:
Ծրագրին մասնակից ուսանողները մասնակցեցին նաև խմբային քննարկումներին, որոնց ընթացքում անդրադարձ եղավ բուհերում որակի ապահովման գործընթացում ծրագրի իրականացման ընթացքում ուսանողների ներգրավման աստիճանի բարձրացմանը: